ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Բռնաճնշումների ու ապօրինությունների նոր ալիքի նախաձեռնում՝ սեփական իշխանությունը պահելու համար

Բռնաճնշումների ու ապօրինությունների նոր ալիքի նախաձեռնում՝ սեփական իշխանությունը պահելու համար
25.06.2025 | 19:43

Այլասերված տականքների իշխանության պայմաններում դժվար է քաղաքական խոսք ասել, բայց, այդուհանդերձ, կա մի հարցադրում, որին պետք է պատասխանել։ Ի վերջո, ինչո՞ւ են սա անում, ո՞րն է սրա նպատակը։

Հիմնական պատճառները, կարծում եմ, մի քանիսն են.

ա) առաջիկա բռնաճնշումների և ձերբակալությունների համար պարարտ հողի նախապատրաստում։

Սա առաջին անգամը չէ, որ վարչախմբի ղեկավարը փորձում է ներկայանալ հալյածյալի ու զոհի կարգավիճակով։

Նույնը նա արել է 2020 թ. նոյեմբերին՝ հայտարարելով, թե, իբր իր նկատմամբ մահափորձ է պատրաստվում։ Նույն գործելաոճն է եղել Դիմադրության շարժման, Սրբազան պայքարի ժամանակ։

Այնպես որ, սա նորություն չէ։

Նպատակը մեկն է՝ պետությանը և ժողովրդին պաշտպանելու քողի տակ բռնաճնշումների ու ապօրինությունների նոր ալիքի նախաձեռնում սեփական իշխանությունը պահելու համար:

բ) Ոչ պակաս կարևոր է, սակայն, այս արշավի ձևը։ Այլանդակ վարքագծով և խոսույթով հանրությանը ուղերձ է հղում, որ քաղաքականությունն անբարոյականություն է։

Քաղաքական խոսույթն իջեցնելով այս մակարդակի և բոլորին այս խոսույթի մասնակիցը դարձնելով, նրանք ուզում են ասել՝ բոլորը՝ հոգևորականից մինչև գործարար, նույնն են։

Հանրության լայն շերտերին սրանով փորձ է արվում հեռու պահել քաղաքական գործընթացներից՝ մի կողմից վախ ներշնչելով, մյուս կողմից անսահման զզվանք առաջացնելով։ Իսկ անտարբերությունը պետք է միայն վարչախմբին:

գ) Երկրի ներսում փորձում է ձևավորել թշնամական բևեռ, ատելության խոսքով՝ մոբիլիզացնել իր աջակիցներին ու թիմակիցներին։

Միաժամանակ, հարվածելով այն թիրախներին, որոնք խնդրահարույց են Ադրբեջանի և Թուրքիայի համար, փորձում է ստանալ նաև այս ուժերի օգնությունը ներսում ազգային դիմադրությունը ոչնչացնելու նպատակով։

Այս իրավիճակում դաշտի բոլոր իրական ընդդիմադիր ուժերը պետք է հաշվարկված քայլերով, առանց էմոցիաներին տրվելու իրականացնեն ազգային դիմադրության կազմակերպման աշխատանքները՝ տեղի չտալով որևէ ճնշման։

Իշխան ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ